211652_close_icon
views-count45487 դիտում article-date 08:03 27-02-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու մոտ բախվել են 42-ամյա կին վարորդի KIA-ն և թիվ 99 երթուղին սպասարկող Газель-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ <<Հաղթանակ>> զբոսայգու մոտ, բախվել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Սարգիս Բաչախչյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2300 Տ համարանիշի և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ 40-ամյա Ժաննա Եղիազարյանի վարած KIA մակնիշի 11 UO 868 ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր