211652_close_icon
views-count4701 դիտում article-date 15:20 23-02-2017

Կոնգոյում ապստամբները խոցել են ուղղաթիռը և գերեվարել վրացի օդաչուին

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում ապստամբները վայր են գցել մի ուղղաթիռ, ինչից հետո պատանդ են վերցրել օդաչուին, հաղորդում է Ria Novosri-ն։ Պարզվել է, որ օդաչուն Վրաստանի քաղաքացի է։ Վերջինիս ազատ արձակելու համար ապստամբները պահանջում են 1 մլն դոլար։ Պաշտոնաթող գնդապետ Դավիդ Մակիշվիլին այդ կապակցությամբ դիմել է Վրաստանի իշխանություններին։ Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վրաստանի կառավարություն, օգնեք օդաչու Սոսո Օսիուրաուլիին, ում գերի են վերցրել Կոնգոյում, երբ խոցել են ուղղաթիռը։ Ապահովեք նրա անվտանգությունը և վերադարձրեք հայրենիք»։ Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հայտնել են, որ նման տեղեկություն չունեն։

Նմանատիպ նյութեր