211652_close_icon
views-count4162 դիտում article-date 14:00 22-02-2017

Մինչև 2030 թվականը աշխարհում կյանքի միջին տևողության շեմը կհատի 90 տարին

Ըստ գիտնականների՝ Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կյանքի միջին տևողությունը կանցնի 90 տարեկանի շեմը, հաղորդում է BBC-ն։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա նկատելի կլինի մինչև 2030 թվականը։ Այլ զարգացած երկրներում կանայք մինչև 2030 թվականը կապրեն բավականին երկար, սակայն ցուցանիշները չեն կարող գերազանցել Հարավային Կորեային։ Օրինակ, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում նրանց կյանքի միջին տևողությունը կկազմի 88 տարի։ Մինչև 2030 թվականը տղամարդիկ ամենաերկարը կապրեն Հարավային Կորեայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Որպես հիմնական պատճառ՝ Հարավային Կորեայում կյանքի միջին տևողության «թռիչքը» գիտնականները կապում են տնտեսական իրավիճակի լավացման հետ. երեխաները լավ են սնվում, բնակչությունը հասանելիություն ունի բժշկական նույնիսկ ամենաթանկ սպասարկումներին։ Կարևոր գործոններից են գիտնականները նշում նաև չծխելը և չգիրանալը, ինչը հատկապես ընդգծված է Հարավաին Կորեայում և Ճապոնիայում։

Նմանատիպ նյութեր