211652_close_icon
views-count38202 դիտում article-date 12:59 20-02-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի Արտաշար գյուղում. դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով դպրոցից տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 5 հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ նրանց վիճակը միջին ծանրության է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները թունավորվել են դպրոցի դասարանում, դասի ժամանակ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Նմանատիպ նյութեր