211652_close_icon
views-count3274 դիտում article-date 17:45 10-02-2017

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

Փետրվարի 13-ից 19-ը Մալթայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մալթայի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականները: Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի հետ, փետրվարի 17-ին՝ Ջիբրալթարի, իսկ փետրվարի 19-ին՝ Անդորրայի հավաքականի հետ: Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 11-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. [b]Դարպասապահներ [/b]Նարեկ Պողոսյան «Բանանց» Հարություն Մելքոնյան «Փյունիկ» [b]Պաշտպաններ [/b]Արտակ Ասատրյան «Փյունիկ» Արման Ղազարյան «Բանանց» Հենրիկ Համբարձումյան «Բանանց» Պետրոս Մանուկյան «Բանանց» Կարեն Մուրադյան «Փյունիկ» Ռոման Մուրադյան «Ակադեմիա» Էրիկ Փիլոյան «Բանանց» [b]Կիսապաշտպաններ[/b] Նարեկ Աղասասրյան «Բանանց» Պատվական Ավետիսյան «Ակադեմիա» Նարեկ Գրիգորյան «Բանանց» Արսեն Գյուլամբարյան «Փյունիկ» Գրիգոր Հովհաննիսյան «Բանանց» Գարիկ Կարապետյան «Բանանց» Սերգեյ Մկրտչյան «Բանանց» [b]Հարձակվողներ [/b]Արամ Քոլոզյան «Ակադեմիա» Էմիլ Պետրոսյան «Ակադեմիա» Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ» Ժիրայր Շաղոյան «Փյունիկ»

Նմանատիպ նյութեր