211652_close_icon
views-count6052 դիտում article-date 17:46 08-02-2017

Լապշինը Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայում գտնվում է Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու: Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը:

Նմանատիպ նյութեր