211652_close_icon
views-count49631 դիտում article-date 19:07 04-02-2017

2016 թվականին ՀՀ ոստիկանության լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժինը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016 թվականին ՀՀ ոստիկանության լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժինը։ Նախորդ տարվա բացահայտումների առյուծի բաժինը՝ 700 դեպքից ավելի, կատարվել է քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից։ 2016 թվականի օգոստոսից նշված բաժինը ղեկավարում է ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը։ Նախորդ տարի Շենգավիթ վարչական շրջանում գրանցվել է 1358 հանցագործության դեպք և բացահայտվել է 1068-ը։ 2015 թվականի համեմատությամբ ՝ 2016-ին նվազել է մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Անցյալ տարի նշված հանցագործության դեմ ուղղված 367 դեպքերից բացահայտվել է 358-ը։ 2016 թվականին ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի 2 հենակետեր են դիմել 700-ից ավելի քաղաքացի։ Նշված վարչական շրջանում 2016 թվականին տեղի են ունեցել նաև մեկ տասնյակից ավելի աղմկահարույց և հանրության մոտ մեծ հնչեղություն ստացած հանցագործություններ՝ այդ թվում զինված ավազակային հարձակումների, սպանությունների, խոշոր չափի թմրամիջոցների պահելու և օգտագործելու, ինչպես նաև մի քանի օրենքով գողերի հայտնաբերում։ Նշված բոլոր հանցագործությունները Շենգավիթի բաժնի բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր