211652_close_icon
views-count35002 դիտում article-date 15:11 27-01-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Renault-ն ու Нива-ն, Нива-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ, պատճառը նաև «սվետոֆորի» բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Renault Logan մակնիշի 520 ՕZ 61 համարանիշի և Վազ 2121 մակնիի 96 ՕA 666 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, իսկ նրա վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արամ Լորսաբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ո քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում վթարներ, քանի որ բացակայում են լուսակիրները /светофор/։ ԽՍՀՄ տարիներին այս խաչմերուկն ունեցել է երթևեկությունը կարգավորող «սվետոֆորներ», սակայն, չգիտես ինչու, ինչ-որ ծալապակասի մտքով անցել է «սֆետոֆորները» հանել տալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ՃՈ համապատասխան վարչության պետը տեղեկացրեց, որ գարունը նշված խաչմերուկում տեղադրվելու են «սվետոֆորներ», սակայն այս օրերին չեն տեղադրում՝ կապված եղանակի անբարենպաստ լինելու հանգամանքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր