211652_close_icon
views-count5391 դիտում article-date 15:34 22-01-2017

Արմատական իսլամիստական ահաբեկչությունը պետք է ջնջվի երկրի երեսից. Թրամփն այցելել է ԿՀՎ

ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԿՀՎ-ի կենտրոնական գրասենյակ այցելելու համար, տեղեկացնում է [url=http://edition.cnn.com/2017/01/21/politics/trump-to-cia-i-am-so-behind-you/index.html]CNN-ը[/url]: Բրենանի հայտարարությունում նշված է, որ «նրան խորապես հիասթափեցրել է և բարկացրել Դոնալդ Թրամփի ինքնամեծարումը կառույցի հերոսներին նվիրված հուշահամալիրի մոտ»: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թրամփն այցելել էր Լենգլի՝ ԿՀՎ կենտրոնական գրասենյակ: Նա ԿՀՎ-ի աշխատակիցներին բնութագրել է որպես «արժեքավոր ու զարմանալի մասնագետներ»: ԿՀՎ-ի առաջնային խնդիրը համարել է պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:

Նմանատիպ նյութեր