211652_close_icon
views-count6454 դիտում article-date 20:26 13-01-2017

Դա հակասում է ՌԴ-ի հետ մեր ռազմավարական գործընկերային կապերին. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սոչիի փառատոնին արցախյան թիմի մասնակցության մասին

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ-ն «չափազանց դժգոհ են», որ Սոչիում անցկացվելիք «Ուրախների ու հնարամիտների ակումբ 2017» միջազգային փառատոնին մասնակցելու հրավերք է ստացել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող «Աղ ու հացով» թիմը։ apa գործակալությունը հայտնում է, որ նախարարությունն իր դժգոհությունն արտահայտել է՝ նամակ հղելով ՈՒՀԱ-ի միջազգային միությանը, ինչպես նաև Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին, որը հեռարձակելու է փառատոնը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ եթե ղարաբաղյան թիմը մասնակցի փառատոնին, ապա Բաքվի թիմը կհրաժարվի մասնակցել դրան, «քանի որ ԼՂ-ի թիմին Սոչիի փառատոնին հրավիրելը «մշակույթը և ՈւՀԱ-ն քաղաքականացնելու նպատակ է հետապնդում և հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերին»։ Եվ չնայած Բաքվի բարձրացրած հիստերիային՝ Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը գրանցվել է և այսօր ելույթ է ունենալու։

Նմանատիպ նյութեր