211652_close_icon
views-count43072 դիտում article-date 14:11 07-01-2017

Ադրբեջանում դատարանում ուժ կիրառելով 10-ամյա աղջնակի նկատմամբ՝ նրան հանձնել են նորահայտ հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում աղմկահարույց դատավարություն է տեղի ունեցել, ինչին ստիպված միջամտել է օմբուդսմենը։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, սոցցանցերում այսօր հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Գուբինի շրջանային դատարանում 10 տարեկան աղջնակին մեծացրած ու դաստիարակած մորաքրոջից բռնի ուժով խլում և հանձնում երեխայի հորը։ Երեխան հայտարարել է, որ ինքն անձամբ չի ճանաչում իր հորը և առաջին անգամ նրան տեսնում է դատարանի դահլիճում։ Միջադեպից հետո օմբուդսմենը Արդարադատության նախարարություն նամակ է հղել, որում նշել է երեխայի նկատմամբ կատարված անթույլատրելի ֆիզիկական ու հոգեբանական ճնշման մասին՝ ընդգծելով, որ երկրում խախտում են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր