211652_close_icon
views-count16810 դիտում article-date 16:21 05-01-2017

ԱՄՆ-ում B-52 ռմբակոծիչի շարժիչը պոկվել և ընկել է թռիչքի ժամանակ

ԱՄՆ-ում ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ B-52 ռմբակոծիչի շարժիչներից մեկը պոկվել և ընկել է։ Այդ մասին հայտնում է Defence News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Դաքոթա նահանգում։ Օդանավում թռիչքի ժամանակ եղել է 5 մարդ։ Գործակալությունը նշում է, որ օդանավն աշխատում է 8 տուրբո շարժիչներով։ Անձնակազմը կարողացել է ինքնաթիռը բարեհաջող իջեցնել։ Ճշտվում է միջադեպի պատճառը։

Նմանատիպ նյութեր