211652_close_icon
views-count23947 դիտում article-date 11:09 05-01-2017

Երևանում բախվել են Mercedes-ն ու KIA-ն. ժամանել են հրշեջ-փրկարարներ և ՃՈ աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են 26-ամյա Արման Այվազյանի վարած KIA մակնիշի 26 ՍՍ 470 համարանիշի և 38-ամյա Էդգար Կարապետյանի Mercedes C180 մակնիշի 35 DZ 311 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր