211652_close_icon
views-count30882 դիտում article-date 21:45 01-01-2017

Սպիտակում բախվել են 3 Mercedes-ներ․ տուժածների մեջ է տեղի պետական քոլեջի տնօրենի օգնականը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի ահմանններում Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան և Թորոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչներ, 31-ամյա Գևորգ Աթոյանի վարած Mercedes E 190 մակնիշի 35 DG 780 համարանիշի, 39-ամյա Մարտին Ալեքսանյանի վարած Mercedes E 230 մակնիշի 24 UL 066 համարանիշի և Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 23-ամյա Մանվել Մանուկյանի վարած Mercedes E 190 մակնիշի 34 AR 729 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Աթոյանի ուղևորներ Սպիտակի բնակիչներ 41-ամյա Պարգև Մինասյանը և 24-ամյա Գոռ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վահե Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել քննիչ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․Շամշյանի տեղեկություններով վարորդներից Մ․Ալեքսանյանը աշխատում է Սպիտակի պետական քոլեջում, որպես տնօրենի օգնական, իսկ Մ․Մանուկյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր