211652_close_icon
views-count35622 դիտում article-date 14:41 30-12-2016

Երևանում ԱԺ պատգամավորին պատկանող ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել դպրոցական տղան

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Արկադի Մկրտչյանը իր վարած Toyota Camry մակնիշի 013 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 68 շենքի բնակիչ, 14-ամյա Սերգեյ Ղազարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև բախվել հանդիպակաց ուղեմասում կայանված Ford մակնիշի 616 CC 16 համարանիշի բեռնատարին։ Վրաերթի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Նրան այդ կենտրոն է տեղափոխել Toyota Camry-ի վարորդը, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենան երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, իսկ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է պատգամավորի խորհրդական։ Վրաերթի ենթարկվածն էլ սովորում է Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր