211652_close_icon
views-count45728 դիտում article-date 11:28 21-12-2016

Լոռու մարզում վթարի է ենթարկվել «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենը. նա «07»-ով կամրջից 5 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 հմարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին վարորդ Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Հայփոստ»-ի Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մասնաճյուղի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր