22937 դիտում
17:58 28-12-2018
Շիրակի մարզում BYD ավտոմեքենայով վթարի է ենթարկվել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ Ավետիք Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ախուրյան գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Համիկյանը իրեն ամրակցված BYD մակնիշի 532 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Համիկյանն ու ուղևոր, Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Կ. Պետրոսյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, իսկ Ա. Համիկյանը նույն մասնաճյուղում՝ որպես վարորդ:
Ավտոմեքենան էլ հաշվառված է նշված համալսարանի Գյումրիի մասնաճյուղի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#EF2929]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ: Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, փոփոխվում է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 շուրջօրյա գործող տեղեկատու հեռախոսահամարով:
Հեռախոսահամարը շուրջօրյա կգործի նաև տոնական օրերին:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)