211652_close_icon
views-count258575 դիտում article-date 21:58 13-11-2016

Առեղծվածային դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 2 վիրավոր երիտասարդներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պատոնակատար Սամվել Ասատրյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Չիչոյանն ու դատախազի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե նշված անձինք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ այս պահին քննչական աշխատանքներ են կատարում քննիչները։ Նշված վայրը Չարբախ թաղամասում հայտնի «Լիա» գեղեցկության սրահն է։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, վարչության պետի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ [b]00.10[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց,[color=#EF2929] որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, աշխատում է Նորք Մարաշի թաղապետարանում։ Հանցագործը կամ հանցագործները իրենց հետ տարել են նաև անվտանգության տեսախցիկների կրիչը, քանի որ գեղեցկության սրահը փողոցի կողմից տեսանկարահանվում էր։ [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր