211652_close_icon
views-count32804 դիտում article-date 14:37 12-10-2016

Վլադիմիր Գասպարյանի հրամանով գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնից

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Զաքարյանը ազատվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը։

Նմանատիպ նյութեր