211652_close_icon
views-count86395 դիտում article-date 20:04 07-10-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում՝ ՀՀ ՃՈ պետի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՀՀ ՃՈ պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի պետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: [b] ՀՀ ճանապարային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան[/b] [img]/ups/images/0662270001475864540334756.jpg[/img] [b]ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյան[/b] [img]/ups/images/0513048001475864578351136.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր