211652_close_icon
views-count46027 դիտում article-date 00:09 03-10-2016

Արտառոց վթար Գյումրիում․ BMW X5-ի վարորդը մի քանի մեքենաների է բախվել, որոնց մեջ են պատգամավորների Toyota-ներ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում BMW X5 մակնիշի 34 ZC 647 համարանիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում բախվել է կայանված վիճակում գտնվող Toyota Camry մակնիշի 017 OO 01 համարանիշի, Toyota Camry մակնիշի 067 OO 01 համարանիշի, Mazda մակինիշի 110 VV 10 համարանիշի, Audi մակնիշի 15 AM 005 համարանիշի, Audi մակնիշի 99 OQ 919 համարանիշի և ՎԱԶ 21 06 մակնիշի 04 LL 171 համարանիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Toyota Camry 017 OO 01, և 067 OO 01 համարանիշերով ավտոմեքենաները պատկանում են Ազգային ժողովի պատգամավորների, իսկ համարանիշերն էլ գրանցված են ԱԺ հաշվեկշռում։ ՃՈ-ն պարզում է բոլոր վարորդների ինքնությունները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով BMW X5-ը հաշվառված է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Գրետա Մկրտչյանի անվամբ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր