211652_close_icon
views-count1107 դիտում article-date 17:33 29-09-2016

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը

Ավարտվել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումի կազմկոմիտեի նիստը, որին ֆորումի մասնակից յուրաքանչյուր երկրից ներկա են եղել 2-ական կուսակցության ներկայացուցիչներ: Նիստին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հայկ Մամիջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Ամփոփվել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ ֆորումի արդյունքները, այնուհետև քննարկվել են համանուն 5-րդ ֆորումի իրականացման ժամկետներն ու կազմակերպչական այլ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել քաղաքական գործընթացներում և դրանց կազմակերպման մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը տարածաշրջանում, ինչպես նաև ժողովրդավարության հիմնական գաղափարների աղճատման և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առցանց միջոցների ստեղծման հեռանկարներին: Քննարկվել է ևս մեկ փոքր ֆորումի իրականացման հնարավորությունը, որին, նախնական պայմանավորվածության համաձայն, կմասնակցեն նաև ԼՂՀ քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները: Նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել NIMD-ի և ՀՀԿ միջև երկկողմ համագործակցության խորացման, մասնավորապես` ՀՀԿ քաղաքական դպրոցի գործունեությանը NIMD- ի աջակցության վերաբերյալ` արտերկրից դասախոսների ներգրավմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր