211652_close_icon
views-count26693 դիտում article-date 10:47 28-09-2016

«Շումախերական» ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը՝ Toyota-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհին բախվել են 34-ամյա Կարեն Բադալյանի վարած Audi մակնիշի 21 AQ 001 համարանիշի, 21-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Toyota մակնշի 34 MZ 410 համարանիշի և 34-ամյա Արամ Այվազյանի վարած Opel Astra մակնիշի 34 ՏF 435 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ սպայական ջոկի տեսուչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Ա. Գրիգորյանը, ով շումախերյան ոճով վարելով Toyota-ն՝ բախվել է Audi-ին, այնուհետ` Opel-ին։ Բախման հետևանքով էլ երկու մեքենաների անվահեծանները կոտրվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր