211652_close_icon
views-count34896 դիտում article-date 11:24 23-09-2016

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. նորակառույց անասնագոմի փլուզման պատճառով տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում փլուզում է տեղի ունեցել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները վիրավորներից 67-ամյա Տարոն Հարությունյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորին՝ 35-ամյա Մկրտիչ Հարությունյանին, իր անձնական ավտոմեքենայով Գյումրու հիվանդանոց է տեղափոխել Կառնուտ գյուղի բնակիչ, հրշեջ-փրկարար Արտաշես Կարապետյանը։ Վիրավորներին փլատակների տակից դուրս բերել են գյուղացիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ցավոք, վիրավորներից Մ. Հարությունյանը հիվանդանոցում մահանում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզվել է նրանց նորակառույց անասնագոմի տանիքը, երբ հայր ու որդի տակն աշխատելիս են եղել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղում աշխատել են նաև Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ պետ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր