20412 դիտում
21:57 27-06-2015
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ընտանիքի անդամներից հայրը մահացել է, տղան ու եղբայրը հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ 56-ամյա Մամիկոն Դանիելյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 22 LO 781 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լեռմոնտովո գյուղի վարչական տարածքի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել բլուրին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 1 հոգին տեղում մահացել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը վիրավորներից մեկի հայրն է և մյուսի եղբայրը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+