211652_close_icon
views-count76847 դիտում article-date 20:15 09-09-2016

Սպանություն Գեղարքունիքի մարզում. 27-ամյա տղան սպանել է 60-ամյա մորը

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ներքին Գետաշեն գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են դանակահարված կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Վ. Դուրյան թաղամասի 16-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 27-ամյա Տիգրան Գասպարյանը նշված հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Օֆիկ Խաչատրյանի պարանոցի թիկունքային հատվածին: Վերջինս էլ տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Գասպարյանը քննիչ Մարտոյանի որոշմամբ ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր