30506 դիտում
14:29 03-09-2016
Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. 31-ամյա տղան, ով հովիվ է, ծեծելով սպանել է 52-ամյա մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 52-ամյա Հայկուշ Սարգսյանի դին։
Դատաբժշկի նախնական տեղեկությունների համաձայն՝ մարմնի վրա կան բռնության հետքեր։
Դեպքի վայր են հրավիրվել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Սարգսյանին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ալկոհոլ օգտագործած վիճակում ծեծի է ենթարկել և սպանել որդին՝ 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը, ով սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Անիի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Չեռնոմորյանը գյուղում աշխատում է հովիվ, իսկ ոստիկանություն ահազանգել է Լուսաբաց համայնքի ղեկավարը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3689 դիտում
17:37 13-11-2014
Հարազատ զավակները ծեծելով սպանել են մորը. տեսանյութ
76103 դիտում
20:15 09-09-2016
Սպանություն Գեղարքունիքի մարզում. 27-ամյա տղան սպանել է 60-ամյա մորը