211652_close_icon
views-count94892 դիտում article-date 12:46 03-09-2016

Սպանություն Երևանում. «Կայզեր» սուպերմարկետի մոտից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդ տղան վիրահատարանում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։ Դեպքի վայրում աշխատել են օպերատիվ-քննչական խումբը՝ ավագ քննիչներ Սուրեն Նավոյանի և Արտյոմ Շոխոյանի գլխավորությամբ; Փաստի առթիվ Ա. Շոխոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որից հետո պարզ կլինի՝ սպանությունը տեղի է ունեցել հրազենո՞վ, թե՞ սուր կտրող-ծակող առարկայից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր