211652_close_icon
views-count29573 դիտում article-date 14:49 30-08-2016

Խոշոր հրդեհ Լենինգրադյան փողոցում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ժամանել են մի քանի հաշվարկ հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում կիսախարխուլ շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել և այն տարածվում է։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր, ովքեր մեծ դժվարությամբ փորձում են կրակի տարածումը կանխել։ Տեղանքը բավականին դժվարանցանելի է և հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում։ Հրդեհը մարելուց հետո միայն պարզ կլինի՝ ներսում տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ, քանի որ հավաքվածներն ասում էին, որ այդտեղ միշտ լինում են մարդիկ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններից հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր