211652_close_icon
views-count4573 դիտում article-date 23:45 30-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 30-ին

762 թ. – հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը: 1818 թ. – ծնվել է Էմիլի Բրոնտեն, անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մահ. 1848 թ.): 1863 թ. – ծնվել է Հենրի Ֆորդը, ամերիկացի հայտնի գործարար, մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ (մահ. 1947): 1896 թ. – ծնվել է Սեդրակ Շարիմանյանը, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը (մահ. 1989 թ.): 1938 թ. – հայտնաբերվեց Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմեն: 1947 թ. – ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը, ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: 1948 թ. – ծնվել է Ժան Ռենոն, ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան: 1980 թ. – Վանուատուն անկախացավ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: 1984 թ. – NBC հեռուստաընկերությամբ սկսվեց «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:

Նմանատիպ նյութեր