211652_close_icon
views-count96292 դիտում article-date 09:44 09-07-2016

Առեղծվածային դեպք «Կայզեր» սուպերմարկետի դիմաց. ծայրահեղ ծանր վիճակով 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակիչ, 21-ամյա Նելսոն Ասատրյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և կատարվածի մասին իր վիճակի չեն որևէ տեղեկություն հայտնել: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մարգարյան փողոցի վրա գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտից, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր