211652_close_icon
views-count128300 դիտում article-date 20:44 04-07-2016

Դաժան ու ողբերգական դեպք Հրազդան քաղաքում. 39-ամյա վարորդը ՌԴ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. երեխան տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում՝ «Վեվ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղում մահացել է, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով փաստի առթիվ նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր