211652_close_icon
views-count31692 դիտում article-date 17:17 27-06-2016

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 07-ը Որոտանի ոլորաններում 25 մ գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր` հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ժամը 16:40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, 65-ամյա Վեսմիր Մկրտչյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 23 ԼԼ 460 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 256.3 կմ հատվածում` Որոտանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 կին ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, 62-ամյա Սուսաննա Ավագյանը գիտակցության չգալով` մահացել է: Վարորդներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին Գորիսի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ Սյունիքի մարզյաին քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Արզումանյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշաված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակչ, 39-ամյա Սասուն Վեսմիրի Մկրտչյանի անվամբ: Մահացածն էլ վարորդի կինն է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր