211652_close_icon
views-count142188 դիտում article-date 18:15 26-05-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է հաստաբուն ընկուզենուն. կա 2 զոհ, 2 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 06 OL 636 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արալեզ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, նույն գյուղի բնակիչներ, 18-ամյա Հովհաննես Ալավերդյանը, 19-ամյա Յուրիկ Պետրոսյանը, 17-ամյա Արթուր Գաբրիելյանը և 18-ամյա Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներից Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը հիվանդանոցում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Ահարոն Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Վեդիի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորներից երկուսին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր