211652_close_icon
views-count83787 դիտում article-date 20:39 22-05-2016

Ողբերգական դեպք Երևանում. «Աղի ջրեր» կոչվող լճակում հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցին հարակից «Աղի ջրեր» կոչվող լճակում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև դատական բժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների և ստացված օպերատիվ տվյալների, կինը, որը կլիներ 35-40 տարեկան, «Աղի լճերում» լողանալու ժամանակ կորցրել է ինքնազգացողությունը և հանկարծամահ եղել: Փաստի առթիվ քննիչ Վ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Օպերատիվորեն ժամանել է անել դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր