211652_close_icon
views-count108002 դիտում article-date 20:31 21-05-2016

Ողբերգական դեպք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. «Տաք ջրեր»» կոչվող լողավազանում հայտնաբերվել է 3 դի

Երեկ, մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից, որ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի «Տաք ջրեր»» կոչվող լողավազանում դիեր կան: Դեպքի վայր են ժամանել ԼՂՀ ներքին գործերի նախարարության և ՃԿԳ կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության քննիչները: [color=#EF2929] Լողավազանից դուրս են բերվել 35-ամյա Արտեմ Մելսիկի Բուլբուլյանի (Սյունիքի մարզի Տեղ գյուղից), 25-ամյա Կարեն Վրեժի Ալավերդյանի (Գորիս քաղաքից) և 25-ամյա Գրիշա Դավիթի Առուստամյանի (Քաշաթաղի շրջանի Հերիք գյուղից) դիերը:[/color] Փաստի առթիվ Քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր