211652_close_icon
views-count136366 դիտում article-date 10:30 09-11-2018

Վանաձորում՝ «Երեք լճեր» կոչվող լճակում, հայտնաբերվել է անհայտ կորած 12-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող լճակում հայտնաբերվել է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որպեսզի պարզվի երեխայի մահվան հանգամանքները։ Երեխայի դին լճակից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109554/]հայտնել [/url]էինք, որ նոյեմբերի 7-ից Վանաձորում Լոռու մարզի ոստիկանները, փրկարարներն ու մեծ թվով քաղաքացիներ, որպես անհետ կորած որոնում էին 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին: Երեխան, ում գտնվելու վայրը նոյեմբերի 6-ից անհայտ էր, ուներ աուտիզմ: Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների, Վանաձորի քաղաքապետարանի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի շարք քաղաքացիների կողմից շարունակել էին երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում, դրան հարակից տարածքներում, կիսակառույց ու կիսաքանդ շինություններում, ինչպես նաև Վանաձորի քիմգործարանի ողջ տարածքում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր