211652_close_icon
views-count42214 դիտում article-date 23:14 29-04-2016

Ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու Peugeot-ն. գնդապետի որդի ներկայացած 28-ամյա վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` Կիլիկիա գարեջրի գործարանի և կենտոնական ավտոկայանի մոտ բախվել են Կամո Վարդանյանի վարած թիվ 68 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 09 97 Տ համարանիշի և Peugeot մակնիշի 34 QT 279 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանին, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում ГАЗель-ի վարորդը մատնացույց էր անում մի երիտասարդի և պնդում էր, որ նա է վարել Peugeot-ն, սակայն վերջինս էլ հակադարձում էր ГАЗель-ի վարորդին, ասելով, թե մեքենան վարել է Արտուրիկը և, որ ինքը գնդապետի տղա է: Սակայն Ա. Թևոսյանի կարգադրությամբ վարորդները տեղափոխվեցին բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեցին բժշկական փորձաքննության և պարզվեց, որ ГАЗель-ի վարորդը գտնվում է սթափ վիճկում, իսկ նրա մատնանշած վարորդը, ով պարզվեց իրականում հենց ինքն էլ եղել է` Իսակովի 42/2 հասցեի բնակիչ, 28-ամյա Հայկ Սարգսյանն է և ավտոմեքենան վարել է 0,87 աստիճանի (խմած) ոչ սթափ վիճակում: Ա. Թևոսյանի կարգադրությամբ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր