211652_close_icon
views-count24728 դիտում article-date 19:45 27-04-2016

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով բախվել է հեռախոսասյանը. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 33-ամյա Վահե Մուժիկյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 PA 186 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել հեռախոսասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը: Ժամանել է ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը ` բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով Տարոնի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր