211652_close_icon
views-count45351 դիտում article-date 14:01 30-03-2016

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. լոգասենյակում հայտնաբերվել է 29-ամյա ՀՀ ՊՆ կապիտանի կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, սակայն նշված հասցեում ժամանակավորապես բնակվող, 29-ամյա Մեսրոպ Ղ.-ն, ով նշված տան լոգասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N ուսումնական վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով կապիտան էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր