211652_close_icon
views-count48200 դիտում article-date 18:05 18-03-2016

Զավեշտական ավտովթար Երևանում, Opel-ը «մագլցել է» Opel-ի վրա. մինչ կժամաներ ԱՊՊԱ-ն` Mercedes-ն էլ բախվեց Nissan -ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 18-ին, զավեշտալի ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Opel Astra մակնիշի 34 TA 326 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «մագլցել է» Opel Vectra մակնիշի 05 ԼՍ 819 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և մինչ վարորդները մեկուկես ժամից ավելի կսպասեին Մեծն ԱՊՊԱ-ի ժամանմանը` հետաքրքրասեր վարորդների պակաս չէր զգացվում և հետաքրքրության պատճառով էլ նշված հատվածում բախվեցին Mercedes մակնիշի 35 DՏ 167 համարանիշի և Nissan Tiana մակնիշի 53 AP 053 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այս վթարի դեպքով էլ զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր