211652_close_icon
views-count53092 դիտում article-date 10:09 08-03-2016

Խոշոր ավտովթար Ազգային ժողովի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են 61-ամյա Հովհաննես Մալխասյանի վարած MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի և 22-ամյա Հայկազ Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 71 ZC 071 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հարություն Տանանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները, որպեսզի մաքրեն ճանապարհը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր