211652_close_icon
views-count56341 դիտում article-date 21:07 20-01-2016

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗель-ն ու 06-ը կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Թաթուլ Դովլաթբեկյանի վարած ГАЗель մակնիշի 34 RD 797 համարանիշի և Երևանի Տիչինայի փողոցի բնակիչ, 35-ամյա Երեմ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ԼD 996 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ևս 2 հոգի` 25-ամյա Մարտին Դավթյանն ու Սեյրան Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ս. Նազարյանը մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժմի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արսեն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Ս. Նազարյանը 27 տարեկան էր և բնակվում էր Արարատի մարզի Այնթապ գյուղում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր