211652_close_icon
views-count31854 դիտում article-date 20:45 02-12-2015

Խոշոր ավտովթար Կոմիտասի պողոտայում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Peugeot-ն և Opel-ը. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում` SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Peugeot մակնիշի 47 ZD 007 համարանիշի և Opel մակնիշի 34 VT 311 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում` երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր