211652_close_icon
views-count2295 դիտում article-date 14:29 29-11-2015

Պաշտոնական Անկարան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Ռուսաստան մինչև «իրավիճակի կարգավորումը»

Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիայի արտգործնախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետաձգել ռուսաստանյան այցերը մինչև «իրավիճակի կարգավորումը»: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործանախարարության հայտարարությունը: Պաշտոնական Անկարան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ռուսաստան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական Су- 24 օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն այլևս չի կրկնվի: «Ես իսկապես շատ վրդովված եմ կատարվածով, մենք չէինք ցանկանում դա, բայց տեղի ունեցավ»,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Զոհվել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, իսկ մյուսին հաջողվել է փրկել և անվտանգ տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազա, որտեղ տեղեակայված են ռուսական ավիացիոն ուժերը:

Նմանատիպ նյութեր