211652_close_icon
views-count19793 դիտում article-date 19:12 23-11-2015

31-ամյա վարորդը Մասիսի տարածքում Honda-ով հարվածել է շանը, իսկ հետո գլխիվայր շրջվել. շունը սատկել է, վարորդը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Պողոսյանը իր վարած Honda մակնիշի 34 ZN 480 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` հարվածել է շանը, այնուհետև բետոնե արգելապատնեշին, առաջ ընթացել և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպետրաիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» եղանակով, իսկ հարվածի արդյունքում էլ շունը սատկել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր