211652_close_icon
views-count7324 դիտում article-date 13:59 20-11-2015

ՌԴ սահմանապահ զորքերում ծառայող հայ զինվոր է կախվել. նա 4 ամսից հայր էր դառնալու

Շիրակի մարզի Գուսանագյուղում երեկ՝ նոյեմբերի 19-ին, իր տանը կից ավտոտնակում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը: Նա նշեց, որ Վոլոդյան ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող էր: Վերջերս էր ամուսնացել եւ 4 ամսից ծնվելու էր նրանց առաջնեկը: Ապրում էր կնոջ, մոր եւ եղբոր հետ, իսկ քույրն ամուսնացած է: Հարցին, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, գյուղապետը պատասխանեց, որ ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է՝ կուտակված պարտքերը նման քայլի պատճառ լինեին:

Նմանատիպ նյութեր