211652_close_icon
views-count1368 դիտում article-date 18:25 04-10-2015

Էդմոն Մարուքյանը ղըրղզական ընտրություններից մանրամասներ է ներկայացրել (լուսանկարներ)

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է դիտորդական առաքելության մանրամասներ. «Այսօր առավոտյան ժամը 08։00-ին Ղրղզստանում պետական օրհներգի ներքո բացվեցին ընտրական տեղամասերը։ Վերջին տասնամյակում երկու հեղափոխություններ տեսած երկրի համար այս խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են, որին մասնակցում են 14 կուսակցություններ։ Այս ընտրություններին առաջին անգամ ներդրվել է բիոմետրիկ քարտերով քվեարկության մեխանիզմը և էլեկտրոնային քվեարկության արկղերը։ Ընտրողը իր բիոմետրիկ քարտով մոտենում է հանձնաժողովի համապատասխան անդամին, որտեղ քարտը հատուկ կարդացող սարքով և մատնահետքի նույնականացմամբ ընտրողին տրվում է իր գրանցման հասցեով հատուկ համարով և անուն ազգանունով կտրոն։ Տեղամասում տեղադրված համակարգչի էկրանին է հայտնվում տվյալ ընտրողի նկարը և բոլորը տեսնում են, որ դա նույն մարդն է, որից հետո մոտենում է մյուս անդամին, հանձնում հատուկ կտրոնը, ստանում քվեաթերթիկը, քվեարկում և այն մուտքագրում էլեկտրոնային քվեատուփի մեջ, որը թափանցիկ է, իսկ վրայի էկրանին երևում թե քանի մարդ է քվեարկել։ Եթե նույն անձը փորձի երկրորդ անգամ քվեարկել, ապա համակարգչի վրա նրա նկարը կարմիր գույն է ստանում և նշվում է, որ այսօր այս մարդը այսինչ վայրում արդեն քվեարկել է։ Եթե ընտրողը փորձի քվեաթերթիկի վրա նշում կատարել մեկ այլ գրիչով, քան նախատեսված է քվեախցիկում դրված գրիչը, ապա էլեկտրոնային քվեստուփը այդ քվեաթերթիկը չի ընդունի։ Մի խոսքով շատ հետաքրքիր նորամուծություններ են, որոնք ուղղված են ընտրակեղծիքների բացառմանը և, մյուս կողմից, ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Ամեն դեպքում հետաքրքիր փորձ է և անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն։ Ընտրությունների ավարտին մնացել է մի ժամ, իսկ մեր դիտորդությունը շարունակվում է»: Լուսանկարները՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր