211652_close_icon
views-count37147 դիտում article-date 23:21 26-09-2015

Մահվան ելքով վրաերթ Քուչակ գյուղում. վարորդը դիմել է փախուստի. դեպքի վայր են ժամանել վաշտի հրամանատարն ու տեղի ոստիկանապետը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի վարչական տարածքում արագաչափի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացած քաղաքացին Քուչակ գյուղի բնակիչ 49-ամյա Գուրգեն Սահակյանն էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անձին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր