211652_close_icon
views-count235155 դիտում article-date 00:06 19-09-2015

ՇՏԱՊ. Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինվորական կոմիսարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել: Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտումյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Այս պահին գյուղ է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#EF2929]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի մարզի ոստիկաններին և քննիչներին հաջողվեց ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Մկրտումյանին հայտնաբերել ու տեղափոխեցին ոստիկանության Բերդի բաժին: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ և մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկայի նստած է լինում զինկոմը: Ոչ դես, ոչ դեն՝ 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից՝ ասելով, թե՝ խփեցի, բալեքիդ էլ եմ խփելու»:[/color] Քանի որ կրակոցները մահացու էին, զինկոմը վայրկյաններ անց գիտակցության չգալով մահանում է: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են հանցագործության գործիք հրացանը և կրակված 2 պարկուճ: Ավագ քննիչ Ա. Մայիլյանի որոշմամբ սպանություն կատարող կասկածյալը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: [b][i]Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Արթուր Մկրտումյանը [/i][/b] [img]/ups/images/0576298001442641271236416.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր